Հասարակություն

Արարատի մարզում գազալցակայանի գործունեություն է կասեցվել

Արարատի մարզում գազալցակայանի գործունեություն է կասեցվել

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Կարեն Հայրապետյան Էդիկի» ԱՁ-ին պատկանող լցակայանում ( Արարատի մարզ, գ. Դաշտավան, Մասիս - Էջմիածին խճուղի 21)։

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում՝ թերլիցքավորում։
Հայտնաբերված խախտման հետևանքով գազալցակայանի գործունեությունը կասեցվել է մինչև խախտման վերացումը։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական