Հասարակություն

Արևը արձակել է ամենահզոր ճառագայթումը

Արևը արձակել է ամենահզոր ճառագայթումը

Նոյեմբերի 11-ի առավոտյան Արևը իսկական շոու է կազմակերպել՝ արձակելով X5․1 դասի հզոր արևային բռնկում․ սա 2025-ի ամենաուժեղը և 2024-ի հոկտեմբերից ի վեր ամենախոշորըն էր։

Ճառագայթային ալիքը առաջացրել է ուժեղ (R3 մակարդակի) ռադիոկապի խափանումներ Եվրոպայի և Աֆրիկայի տարածքներում՝ խաթարելով բարձր հաճախականության հաղորդակցությունը։

NOAA-ի տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնը նշում է, որ վերջին բռնկման հետևանքով առաջացած CME-ն Երկրին կարող է հասնել նոյեմբերի 12-ին՝ կեսօրին։ Այն շարժվում է մոտ 7 միլիոն կիլոմետր/ժ արագությամբ՝ խոստանալով նոր թեժ փորձություն մեր մագնիսական դաշտի համար։

Ըստ գիտնականների՝ սա կարող է լինել նախերգանքը մի քանի օր շարունակվող ուժեղ արևային փոթորիկների, որոնք հնարավոր է՝ ազդեն արբանյակների, նավիգացիոն համակարգերի և էլեկտրացանցերի աշխատանքի վրա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական