Հասարակություն

Հրդեհ՝ քարե շինությունում

Հրդեհ՝ քարե շինությունում

Նոյեմբերի 11-ին, ժամը 18։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենուղի գյուղի 10-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ չշահագործվող քարե շինության ներսում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:11-ին, մարվել՝ 20:08-ին։ Այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական