Հասարակություն

Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Նոյեմբերի 8-ին, ժամը 01։06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 49-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և «DongFeng» մակնիշի կցորդիչով բեռնատարը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է ուղևորի մահը։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական