Հասարակություն

Երբ ներկայանում են ԱԱԾ-ից, ԿԲ-ից կամ այլ բանկից․ զգուշացում

Երբ ներկայանում են ԱԱԾ-ից, ԿԲ-ից կամ այլ բանկից․ զգուշացում

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունն զգուշացնում է․

«Հարգելի հայրենակիցներ, երբ Ձեզ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, Կենտրոնական կամ որևէ այլ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով պահանջում են Ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրամադրած հաշվեհամարում լիցքավորել այն (Ձեզանից կարող են պահանջել կրիպտոակտիվային ծառայություն մատուցող բանկոմատներից QR կոդը նկարել և ուղարկել իրենց) մի վստահեք: Դրանով դուք Ձեր ֆինանասական միջոցները տրամադրում եք հանցագործներին:

Ֆինանսական այս զեղծարարությունը կանխելու նպատակով Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ակտիվ համագործակցություն է հաստատել կրիպտոտերմինալային ծառայություն մատուցող SKYLABS ընկերության հետ, որի արդյունքում հիշյալ տերմինալներով իրականացված զեղծարարություններն ամբողջովին կկանխվեն, իսկ մուտքագրված գումարը հանցագործները չեն կարողանա տնօրինել: Հիշեք` զգոնություն կարևոր է»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական