Հասարակություն

Ավտոբուսների վթարի հետևանքով կան թեթև մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ

Դեռևս չպարզված հանգամանքներում՝ ժամը 21:30-ի սահմաններում, Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիներն սպասարկող տրանսպորտային միջոցները, հայտնում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը։ 

«Վթարի հետևանքով կան նախնական թեթև մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ։ Ըստ անհրաժեշտության` կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր քաղաքացիներին»,- նշել է խոսնակը։