Հասարակություն

Լուծումը տրանսպորտի համար վճարելն է. փոխնախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխատող աղքատներին ասում եք՝ չե՞ս վճարում, աշխատավարձիդ, օրինակ, 1/6 մասը կտուգանենք. Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Դուք գիտե՞ք նվազագույն աշխատավարձի ու 15 հազար դրամի համեմատությունը։ Շատ չի տարբեր։ Նվազագույն աշխատավարձը 75.000 դրամ է։ 3 անգամ տուգանեք՝ էլ աշխատավարձ չի ստանալու»,- ասել է պատգամավորը՝ դիմելով ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին։ 

Վերջինս արձագանքեց՝ հարցը լուծում ունի։ 

«Լուծումն այս է. վճարել տրանսպորտի ծառայությունից օգտվելու համար տեղական վճարը և չտուգանվել»,- ասել է փոխնախարարը։