Հունիսի 11-ին՝ ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Toyota և Lexus մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Toyota-ն բռնկվել է և այրվել:
Երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։45-ին, մարվել՝ 20։52-ին։