Հասարակություն

Ձերբակալվել է տանն ապօրինի զենք և ռազմամթերք պահող 64-ամյա տղամարդը

Բնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է. Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։

Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ավան գյուղի 64-ամյա բնակիչն իր տանն ապօրինի պահում է զենք և ռազմամթերք:

Հունիսի 8-ին` 64-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանը կատարված զննությամբ հայտնաբերվեց 12 մմ տրամաչափի որսորդական հրազեն, օդաճնշիչ հրացան և 13 հատ 12 մմ տրամաչափի փամփուշտներ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Հարդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։