Հասարակություն

Փլատակներից դուրս է բերվել տղամարդու դի

ՆԳՆ-ից հայտնում են, որ Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի․ ժամը 14։48-ի դրությամբ փրկարարները հայտնաբերել և փլատակներից դուրս են բերել տղամարդու դի։

Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների Տիգրան Մեծի փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։