Սյունիքի 2 բնակիչները, որ մոլորվել էին Ադրբեջանի հետ սահմանային շփման հատվածում, չեն հատել սահմանը. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Կարծում եմ՝ սպասել են՝ մութն ընկնի, վերադառնան: Այն հատվածներում, որտեղ մոլորվել են, կապ չկա»,- հայտնել է մարզպետը։
Նրա խոսքով՝ պատանիների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու մասին տեղեկատվությունն ընդամենը վարկած է եղել։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին տեղեկություններ տարածվեցին, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի 2 անչափահաս բնակիչ Արավուս գյուղի հարակից հատվածում մոլորվելու հետևանքով կորել են։ Նույն օրը երեկոյան հայտնի դարձավ, որ տղաները վերադարձել են։