Գիշերային ժամերին կրակոցների ձայներ մերթընդմերթ լսվում են. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ կրակոցները կարճատև են. «Վնասներ չկան. վերջին տեղեկատվությունից հետո կրակոց չի եղել բնակավայրերի ուղղությամբ»,- հայտնել է մարզպետը։
Ըստ մարզպետի՝ այդ կրակոցները գյուղատնտեսական աշխատանքներին չեն խանգարի, քանի որ ցերեկային ժամերին չեն։
Հարցին՝ բնակիչներն այդ կրակոցների ֆոնին հավատո՞ւմ են խաղաղության օրակարգին, մարզպետն արձագանքել է. «Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի»։