Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը երեկ կեսգիշերին վերադարձել է Հայաստան։
Օդանավակայանում նա դիմել է դիմավորելու եկած աջակիցներին. «Հավատում եմ, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը»։
Անդրադառնալով վարչապետի՝ իր կուսակրոնության ուխտը չպահելու վերաբերյալ հայտարարություններին, Կաթողիկոսն ասել է. «Գիտեմ, որ եկել եք ձեր վրդովմունքը հայտնելու վերջին օրերին հանրապետության վարչապետի կողմից թույլ տրված եկեղեցու և եկեղեցականների հասցեին արված արտահայտությունների առնչությամբ։ Գիտենք, որ այդ արտահայտությունները, համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակաց մոտ, ի սփյուռս աշխարհի»։
Կաթողիկոսը չի պատասխանել լրագրողների հարցերին, ասելով, որ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ ամեն ինչ ասված է։