ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների ընտանիքներին:
«Ցնցված ենք Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին այս սարսափելի ողբերգության կապակցությամբ։ Մեր մտքերը նրանց և ավստրիացի ժողովրդի հետ են»,- ասվում է հաղորդագրությունում։