Պարեկները տուգանել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի վարորդին՝ առանց ամրագոտի երթևեկելու և անչափահասին առջևի նստատեղին առանց քարսիթ նստեցնելու համար. Radar Armenia-ին հայտնել են ՆԳ նախարարությունից։
Նախարարի վարորդին տուգանելու հիմք է դարձել Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանի տարածած տեսանյութը։
Վարորդը, ընդհանուր առմամբ, տուգանվել է 15․000 դրամով։
Նշենք, որ նախարար Անահիտ Ավանեսյանն էլ անդրադառնալով միջադեպին, ասել էր, որ վարորդին խիստ նկատողություն կհայտարարվի։