Հասարակություն

Հեռուստաաշտարակին հարող հողամասի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել է

Դատարանի վճռով՝ ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել «անտառային» նպատակային նշանակության՝ Երևանի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 6640 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 254 միլիոն 244 000 դրամ: