«Ես կարծում եմ՝ դրանք այն հարցերն են, որ, առիթի դեպքում, կարող եք ուղղել վարչապետին, և վստահ եմ՝ սպառիչ պատասխաններ կստանաք»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հիմա կարիք առաջացավ ստուգել՝ կաթողիկոսը պահում է կուսակրոնության ուխտը, թե ոչ։
Անդրադառնալով վարչապետի գրառմանը, թե վեհարանն ազատելու և կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպելու համար համակարգող խորհուրդ է ձևավորում, Անդրեասյանը նշել է. «Ես կարծում եմ՝ վարչապետի գրառումը ձեր բոլոր հարցերը պարունակում է. ավելացնելու ոչինչ չունեմ»։
Արդյոք եկեղեցի-իշխանություններ հարաբերությունները քաղաքացիական պատերազմի վտանգ են պարունակում, նախարարը նշել է. «Վստահ եմ՝ մեր հասարակությունն ունի համերաշխության ամուր առանցք և, անցնելով ամենատարբեր փորձություններով, ունի բավարար իմաստնություն՝ տարբեր մարտահրավերներից ու դժվարություններից դուրս գալու»։