Հասարակություն

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին

Հունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։