Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրությունում։