Հունիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ քաղաքացուց ահազանգ է ստացվել, ով հայտնել է, որ իր 35-ամյա ընկերոջը պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան գողացել են, ապա վթարի են ենթարկել՝ բախվելով մի քանի ավտոմեքենայի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ անհայտ անձն օգտվելով ավտոմեքենայի՝ դուռը բաց լինելու և բանալին ավտոմեքենայի սրահում լինելու հանգամանքներից, Խաղաղ Դոնի 5 / 8 հասցեի հարևանությամբ կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան փախցրել է, որից հետո բախվել է նույն հասցեում կայանված Honda մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է մեկ այլ Mercedes-ի, որն էլ տեղաշարժվելով հարվածել է կայանված Volkswagen-ին, որից հետո Mercedes-ը փախցրած վարորդն այդ ավտոմեքենան վարել է նույն փողոցի 2/1 հասցեի հարևանությամբ, որտեղ էլ բախվել է կայանված BMW մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է Hyundai մակնիշի ավտոմեքենային, իսկ առևանգված Mercedes-ը գլխիվայր շրջվել է:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ավտոմեքենան փախցրած անձի, ինչպես նաև վնասված ավտոմեքնաների սեփականատերերի ինքնությունը պարզելու ուղղությամբ: