Հասարակություն

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-ի կեսօրից հետո, 17-20-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-21 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերն սպասվում է անձրև, 18-ին և 19-ին հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։