Քրեակատարողական հիմնարկներում պահվող 73 կանանցից 27-ը դատապարտյալ է, 46-ը՝ կալանավորված. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
«30.09.2024թ. դրությամբ Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում է 73 կին, որից 27-ը դատապարտյալ և 46-ը կալանավորված անձ»։
Հարցին՝ քրեակատարողական հիմնարկներում արդյոք կան կանայք, որոնց հետ պահվում են նրանց անչափահաս երեխաները, ՔԿԾ-ից նշել են, որ կին 1 կալանավոր կա ում հետ պահվում է իր 1 երեխան։
Հայկ Մագոյան