ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել է փողոցում հավաքված տաքսու վարորդների հետ։
«Անսպասելի կարճ հանդիպում ունեցա փողոցում հավաքված տաքսու վարորդների հետ:
Տեղեկացրեցի, որ օրենսդրական նախաձեռնություն ունեմ, որը դրական ձևով կանդրադառնա բոլոր վարորդների վրա, լսեցի իրենց առաջարկները:
Հաճելի էր արձանագրել, որ դրական էին խոսում իրենց վերաբերող հարկային նոր փոփոխությունների մասին, խնդիրը միայն իրագործմանը և ձևին էր վերաբերում:
Խոստացա քննարկել բարձրացրած հարցերը գործադիրի գործընկերներիս հետ և կրկին հանդիպել»,- հայտնել է նա տելեգրամի իր ալիքում։