Նոյեմբերի 17-ին, ժամը 09։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանթյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:46-ին, մարվել՝ 10:10-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 25 քմ)։