Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR428.14

RUB4.26

Երևան 9 ℃

Рус Eng

Երևանում վնասել են ուղևորներով լի «Zhongtong» ավտոբուսը, կասկածյալն ազգությամբ հնդիկ է

Հասարակություն

16 Նոյեմբերի, 21:32

Երևանում հերթական անգամ վնասել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված մարդատար ավտոբուսը, հայտնում է Shamshyan.com-ը։ 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արման Խ.-ն և հայտնել է, որ աշխատում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում։ Նա տեղեկացրել է, որ Նուբարաշենի խճուղում վարելու ընթացքի ժամանակ անհայտ անձը քարով հարվածել և վնասել է Zhongtong մակնիշի ավտոբուսի ապակին: Ավտոբուսի մեջ եղել են ուղևորներ։ 

Արման Խ.-ն ոստիկաններին հայտնել է, որ այդ արարքի հետևանքով Երևանի քաղաքապետարանին պատճառվել է 280 հազար դրամի նյութական վնաս: Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Սինգ Հարմադինն է:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Սինգին հայտնաբերելու ուղղությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում