Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 16 ℃

Рус Eng

Գեղարքունիքի պարեկները փայտանյութով բեռնված մեքենաներ են հայտնաբերել

Հասարակություն

20 Մայիսի, 12:11

Բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները պարբերական են։ Հերթական արդյունքն արձանագրել են պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները։

Նրանք ստուգել են վառելափայտով բարձված երեք մեքենա։ Վարորդների հայտնածով՝ փայտանյութը ձեռք էին բերել «Իջևանի անտառտնտեսությունից»։ Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Փայտանյութերի ձեռք բերման օրինականությունը պարզվում է։

Հետևեք մեզ Telegram-ում