Հինգշաբթի, 8 Հունիսի 2023

USD383.19

EUR407.25

RUB4.61

Երևան 28 ℃

Рус Eng

Արարատի մարզում տան խոհանոցում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած

Հասարակություն

14 Մայիսի, 9:23

Մայիսի 14-ին, ժամը  06։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան խոհանոցում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ փլուզվել է խոհանոցի միջնապատը (10 քմ) և վնասվել 4 պատուհան։ Տուժած Ա․ Ե․-ն (ծնված 1942 թ․) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև՝  «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

 

Հետևեք մեզ Telegram-ում