Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2023

USD384.94

EUR404.53

RUB3.92

Երևան 18 ℃

Рус Eng

Նիկոլ Փաշինյանը Տավուշում է. տեղում ծանոթանում է սուբվենցիայով իրականացվող ծրագրերին (տեսանյութ)

Հասարակություն

29 Ապրիլի, 14:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր եւս շարունակում եմ այցը Տավուշի մարզում:


Առավոտյան այցելեցի Նոյեմբերյան, որտեղ ծանոթացա տեղի բժշկական կենտրոնի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների կառուցման աշխատաքների ընթացքին:

Ծրագիրը, որն ավարտին կհասցվի 2024 թվականի սկբզին, իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ընդհանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ։

Կառավարությունն իր հերթին բաժանմունքները կապահովի նոր գույքով:

Հաջորդիվ ծանոթացա Նոյեմբերյանի փողոցներից մեկում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված 200 մետր երկարությամբ փողոցի տուֆապատման աշխատանքներին:

Ծրագրի իրականացման համար հատկացվել է 29 մլն դրամ, որից 19 մլն-ը՝ պետբյուջեից:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը