Զբաղվածության ծրագիր՝ վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար
Հասարակություն
29 Մարտի 2023, 8:20Լոռու և Արմավիրի մարզերում բնակվող 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինվորների կարիքների գնահատման, մասնագիտական կողմնորոշման և աշխատանքի ապահովման նպատակով՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ շարունակում է իրականացնել զբաղվածության ծրագիր։
Համատեղ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում՝ 2022 թ․նմանօրինակ պիլոտային ծրագիր է իրականացվել Շիրակի մարզում, որտեղ 8-10 ամիսների ընթացքում կազմակերպվել և իրականացվել են աշխատանքներ՝ ուղղված 2020 թ․ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինվորների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու զբաղվածության ապահովմանը։
Մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներից զատ՝ հիմնադրամի կողմից տրամադրվել է ֆինանսավորում՝ մասնակիցների բիզնես ծրագրերը կյանքի կոչելու նպատակով։
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն