Հասարակություն

Հայաստանում կին ժամկետային զինծառայողների համար զորամաս է կառուցվում

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է  կանանց ստորաբաժանման և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք, շրջել տարածքում,  տեղում ծանոթացել շենքային պայմաններին։ 

ՊՆ կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետի պաշտոնակատարը նախարար Պապիկյանին զեկուցել է զորամասի շենք-շինությունների սեյսմակայունությանը, ինչպես նաև վերակառուցման և նորոգման ենթակա   շինությունների վերաբերյալ մանրամասներ: 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառուցապատման աշխատանքների նախագծի ու կատարման ժամկետների վերաբերյալ տվել է համապատասխան  հանձնարարականներ: