Հասարակություն

Խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ

Փետրվարի 4-ին, ժամը 10։22-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47-րդ կմ-ին բախվել են «Ford» մակնիշ ավտոմեքենան, «Mercedes-Benz Travego» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ս․ Չ․, ծնված 1995 թ․) և «Ford» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Մ․  Հ․, ծնված 1999 թ․)․ ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ տուժածներ Ա․ Ղ․-ն (ծնված 1969 թ․) և Ա․ Ա․-ն (ծնված 1968 թ․) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Փրկարարները «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված ուղևորներ Ք․ Պ․-ին (ծնված 1977 թ․), Գ․ Հ․-ին (ծնված 1973 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Փրկարարները «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև  հոսանքազրկել ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։