Հասարակություն

Խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված է տեքստիլ ոլորտի 11 ընկերություն. կառավարությունը հաստատեց ոլորտի զարգաման ծրագիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-26թթ. գործողությունների ծրագիրը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը տեղեկացրեց, որ Հայաստանի 2020-2050թթ. ռազմավարությամբ 2020-2030 թվականները հռչակված են արդյունաբերական զարգացման տարիներ, նախանշվել են հինգ գերակա ոլորտներ, որոնցից մեկն էլ տեքստիլի և հագուստի արտադրությունն է։

Փոխնախարարի խոսքով՝ տեքստիլի ոլորտն է ընտրվել, որովհետև այդտեղ արտահանման դինամիկայում ավելի քան 40% աճ է նկատվել, կա ոլորտի զարգացման բավարար ներուժ. «Հագուստի արտադրությունը 2020-2022թթ. ապահովել է մոտ 11.500 աշխատատեղ, որոնց 95%-ը՝ կանանց ներգրավվածությամբ։ 2022թ. ոլորտում գործել է 265 ընկերություն, որոնց մեծ մասը փոքր ու միջին ձեռնարկություներ են։ Իսկ ՊԵԿ տվյալներով՝ 2021թ. խոշոր հարկատուների ցանկում տեքստիլ ոլորտի 11 ընկերություն է ընդգրկված»։