Հասարակություն

1 մլրդ 412 մլն դրամ՝ 17 համայնքի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարության որոշմամբ՝ պետբյուջեից կվճարվի 1 մլրդ 412 մլն դրամ՝ 17 համայնքնի սուբվենցիոն ծրագրերի՝ կառավարության մասնաբաժինը վճարելու համար։

Կառավարության նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ խոսքը 25 ծրագրի մասին է, որից 19-ը 2022թ.-ի են. «Առաջարկվում է գումար տրամադրել 7 մարզի»։