Հասարակություն

Լաչինի միջանցքի բացման պահանջով ցույցեր են եղել նաև ՌԴ տարածքում. Սինանյան

Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ այս օրերին Լաչինի միջանցքի բացման պահանջով սփյուռքում բողոքի ակցիաներ են տեղի ունենում։

Ըստ նրա. «Ցույցեր լինում են տարբեր երկրներում, ընդհուպ մինչև Ռուսաստանի տարածքում են ցույցեր լինում, որն աննախադեպ է, ինչը տեղի էր ունեցել Եկատերինբուրգում անցած շաբաթ։ Սփյուռքն ակտիվանում է, մենք բոլորս ուզում ենք, որ Լաչինի միջանցքը րոպե առաջ բացվի, սակայն արդյունքի դեռ չենք հասել»։