Հասարակություն

ԵԱՍՄ համայնքային հիմնարկի աշխատակիցներին դանակահարողի ինքնությունը հայտնի է. ոստիկանություն

ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակիցներին դանակահարողի ինքնությունը հայտնի, սակայն ենթադրյալ հանցագործը դեռևս ձերբակալված չէ: Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցնենք՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: 

Հայկ Մագոյան