Հասարակություն

Կառավարությունը փոփոխում է հաշմանդամության սահմանման շեմերը

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով պայմանավորված՝ Կառավարությունն իր այսօրվա նիստում  որոշում է ընդունել՝ սահմանելով անցումային դրույթներ։

Մասնավորապես՝ առանձնահատկություններ առաջին անգամ դիմողների և վերափորձաքննության համար դիմողների համար։

Առաջնակի դիմողների հաշմանդամությունը 2023 թ. փետրվարի 1-ից գնահատվելու է նոր ընթացակարգերով, իսկ վերափորձաքննության համար դիմողները շարունակելու են գործող ընթացակարգերով մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 

Որոշմամբ առաջարկվում է, մասնավորապես, սահմանել անցումային դրույթներ առաջին անգամ և վերափորձաքննության համար դիմողների համար, հստակեցվում են հաշմանդամության սահմանման շեմերը, իսկ տարիքային տարանջատման սանդղակը համապատասխանեցվում է կրթության ոլորտում կիրառվող սանդղակին։