Հասարակություն

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր աշխատակիցներին. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է այս գիշեր ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակցի դանակահարությանը՝ տեղեկացնելով, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում: