Սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք
Հասարակություն
2 Փետրվարի 2023, 9:00Հանրապետության տարածքում փետրվարի 2-ին, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի ցերեկը, 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:
Քամին հարավարևելյան է` 5-7 մ/վ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևանում փետրվարի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ն սպասվում է թույլ ձյուն։
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն