Երևան

Երևանի կենդանաբանական այգու վագրերի ընտանիքը համալրվել է ևս մեկով

Երևանի կենդանաբանական այգու վագրերի ընտանիքը համալրվել է ևս մեկով: Բարերարներ, հայր և որդիներ Առաքելյաններն այգուն նվիրաբերել են ամուրյան վագրի առանձնյակ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Կենդանին 7 տարեկան է: Այգում անցնելու է կարանտինային շրջան և ազատավանդակի վերակառուցումից հետո կմիանա վագրերի ընտանիքին:

Կենդանաբանական այգու տնօրինությունն իր գոհունակությունն է հայտնում բարերարներին այս նվիրատվության համար և վստահեցնում, որ այգին կանի առավելագույնը՝ նաև նոր կենդանիներին պատշաճ պայմաններ ապահովելու համար: