Գյուղի գազալցակայանից կատարված գողությունը բացահայտվել է
Հասարակություն
7 Դեկտեմբերի 2022, 15:46Դեկտեմբերի 5-ի առավոտյան ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ ժամը 04.30-ի սահմաններում, օգտվելով աշխատակցի բացակայելու հանգամանքից, Սառնակունք գյուղի գազալցակայանի դրամարկղի սեղանի վրայից գողացել են մոտ 190 000 դրամ:
Ոստիկանության Սիսիանի և Արտաշատի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Երևանցի 40-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Անձնական խուզարկությամբ նրա մոտից գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն