Ոստիկանները ձերբակալեցին հափշտակություններ կատարած կնոջը
Հասարակություն
7 Դեկտեմբերի 2022, 18:04Նոյեմբերի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժին էր զանգել 34-ամյա մի տղամարդ ու հայտնել, որ րոպեներ առաջ մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում իրեն խաբել են։
Հյուրանոցի վարձը վճարելու նպատակով փող էին վերցրել ու հեռացել։ Քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացրին դեկտեմբերի 2-ին:
Նրանք մայրաքաղաքի Տիչինայի փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին 27-ամյա մի կնոջ։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ դեկտեմբերի 1-ին մեկ այլ քաղաքացու գրպանից 200 000 դրամ էր գողացել։ 27-ամյա կինը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն