Հասարակություն

Թալին-Քարակերտ-Շենիկ-Բագարան ավտոճանապարհին իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Ճանապարհային դեպարտամենտը» տեղակցնում է, որ միջին նորոգման աշխատանքներ են կատարվել Մ-9 /Մ-1/-Թալին-Քարակերտ-Շենիկ-Բագարան ավտոճանապարհի կմ19+000-կմ22+200 հատվածում։ Երկարությունը՝ 3.2կմ։ Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզով։ 

Շինարարությունն իրականացրել է «Շին պլյուս» ընկերությունը,  տեխնիկական հսկողությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Շինաշխատանքները ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։