Հասարակություն

Նախորդ տարվա համեմատ Երևանի բյուջեն 4,17 մլրդ դրամով ավելի շատ է հավաքագրվել

2022 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանի բյուջեն եկամտի հավաքման մասով համալրվել է 30, 26 մլրդ դրամով. այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Սա գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 4,17 մլրդ դրամով (16 տոկոսով):

Հիշեցնենք, որ 2022 թվականի համար Երևանի քաղաքապետարանի հաստատված բյուջեի համաձայն` քաղաքի կարիքների համար հատկացվել է 94 մլրդ 560 մլն դրամ։ Ծախսային մասը կազմում է 98 մլրդ 821 մլն դրամ։ Նախատեսվող ծախսերը 2021 թվականի ցուցանիշը գերազանցում են մոտավորապես 2.2 մլրդ դրամով։