Հասարակություն

Հայկական ազգային զարդեր, հուշանվերներ, ուտեստներ՝ Վրաստանում կազմակերպված բարեգործական տոնավաճառում

Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Վրաստանի կանանց միջազգային ասոցիացիայի (IWAG) կողմից կազմակերպվող ամանորյա ավանդական բարեգործական տոնավաճառը, որին իր տաղավարով մասնակցել է նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ Տաղավարում ներկայացված էին հայկական ազգային զարդեր ու հուշանվերներ, ավանդական ուտեստներ և խմիչքներ։

Հայկական տաղավարին յուրահատուկ հմայք էր հաղորդվել հիասքանչ տիկնիկների, հայկական ավանդական տոնածառի և Հայաստանի այլ խորհրդանիշների շնորհիվ, որի ձևավորումը իրականացրել էր հայտնի տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը։ Վերջինս միջոցառման ընթացքում հանդես է եկել գեղեցիկ ներկայացմամբ։