Հասարակություն

Այս տարի մոտ 20 հազարով ավելի քիչ մարդ է մեկնել արտագնա աշխատանքի

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե այս տարի մոտ 20 հազարով ավելի քիչ մարդ է մեկնել արտագնա աշխատանքի։

Քերոբյանի խոսքով. «Բացի դրանից պետք է նշել, որ Ռուսաստանից հետ վերադարձած կամ ՌԴ-ից Հայաստան տեղափոխված մարդկանց ուղիղ կեսը հայկական ազգանուններով են: Մոտավորապես 50 հազար մարդու մասին է խոսքը: Մոտ այդքան էլ ոչ հայկական ազգանուններով մարդիկ են: Այդ մարդիկ, կարելի է ասել, վերադարձել են հայրենիք»։