Հասարակություն

ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 14.1 տոկոսով. նախարար

2023 թ. Պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ 2022 թվականի 9 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14.1 տոկոսով։ Արդյունքում, ըստ նրա, հարկային եկամուտների պլանը գերակատարվում է:

Նախարարի խոսքով. «Դա թույլ է տալիս ոչ միայն նախատեսված ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջետային ծախսերը, այլև հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր ծրագրերի համար, ինչպես նաև արագացնել Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված նպատակների իրագործման ընթացքը»։ 

Տիգրան Խաչատրյանը նաև հայտարարել է, թե այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15-20 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշներից մեկը՝ գտնվելով ՀՆԱ-ի 13-14 տոկոս իրական աճի սահմաններում: