Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Թբիլիսիի հայկական դպրոց
Հասարակություն
13 Նոյեմբերի 2022, 10:50
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Թբիլիսիի համար 104 հայկական հանրային դպրոց, որտեղ հանդիպում է ունեցել դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանի և ղեկավար անձնակազմի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Դպրոցի ղեկավարությունը ՀՀ դեսպանին է ներկայացրել դպրոցի կրթական ծրագրերը և դասավանդման համար ստեղծված բարվոք պայմանները։ Սմբատյանը ծանոթացել է նաև դպրոցի ավագ դասարանների աշակերտների հետ, իսկ պարի խմբակի երեխաները հանդես են եկել կատարումներով։