Հասարակություն

ՀՀ ՊՆ-ն հերքել է ինտենսիվ փոխհրաձգության մասին լուրերը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Radar Armenia-ի հետ զրույցում հերքել է Գեղարքունիքի մարզի Կուտակավան համայնքի սահմանային դիրքերում ինտենսիվ կրակոցների մասին լուրերը։

Նրա խոսքով. «Այսօր ինտենսիվ փոխհրաձգություն հիշյալ ուղղությամբ չի արձանագրվել, զոհեր ու վիրավորներ չկան, այս պահի դրությամբ փոխհրաձգություն չկա»: