Հասարակություն

Դոլարի փոխարժեքի փոփոխությունները ստիպում են վերանայել խաղողի մթերման գները․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե դոլարի կուրսի արժևորումը ստիպում է, որպեսզի վերանայվեն խաղողի մթերման գները։

Նախարարությունում այսօր նախարարը հանդիպել է բողոքի ակցիա իրականացնող խաղողագործների հետ։ Արդեն լրագրողների հետ զրույցում Քերոբյանը տեղեկացրել է․ «Այդ առումով կառավարությունը տարբեր միջոցներ է ձեռնարկել` տարվա սկզբին սուբսիդավորել ենք պարարտանյութը, վարկերի տոկոսները, այժմ էլ մթերման վարկերի տոկոսները»։

Նրա խոսքով` խաղողագործների 80 %-ն արդեն պայմանագրեր կնքել է, և պրոցեսն իր բնականոն ավարտին չի հասել։ Այդ առումով մեխանիզմները պատրաստվում են հղկել մինչև մյուս տարի։

Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպման ավարտին նախարարին «խաբելու մեդալ» են տվել։ Քերոբյանը նշեց, որ գյուղացիները չեն կարող ասել, թե ինքն ինչն է սուտ ասել, քանի որ իր բոլոր ասածներն արել է ու շարունակում է արել․ «Ես մշտապես լսում եմ իմ անձի վերաբերյալ հնչող քննադատությունները և փորձում եմ ավելի լավ աշխատող դառնալ»։