Հասարակություն

Միջազգային կապուղիների խափանման պատճառով ինտերնետ հասանելիության խնդիր կա․ Team Telecom Armenia

Այսօր կեսօրից անհասանելի է Team Telecom Armenia ընկերության ինտերնետ ծառայությունը։

Քիչ առաջ ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ միջազգային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր։

Ձայնային ծառայությունները հասանելի են․ «Մեր տեխնիկական թիմն իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ: